National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.06.2015
Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներն ամփոփել են Սիրիա կատարած այցի արդյունքները
1 / 4

ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը, խմբի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Գագիկ Մելիքյանը հունիսին 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել են հունիսի 1-5-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի արդյունքները:

Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը տեղեկացրել է, որ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ հայ համայնքի խնդիրներին, Սիրիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, նաեւ պարզել, թե ինչ հնարավորություններ կարող են լինել սիրիահայերի ծանր վիճակը մեղմելու համար:

Այս համատեքստում բարեկամական խմբի անդամները կարեւորել են Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հայրենակիցների հետ քննարկել նրանց վերաբերող տարաբնույթ հարցեր:

Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը Սիրիա կատարած այցը գնահատել է արդյունավետ եւ տեղեկացրել, որ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, երկրի հոգեւոր առաջնորդի հետ:

Պատգամավորները նշել են, որ Սիրիայի իշխանությունները ջերմությամբ եւ գոհունակությամբ են խոսել Սիրիայի հայ համայնքի մասին եւ կարեւորել նրանց դերը երկրի զարգացման գործում եւ հույս հայտնել, որ հայ համայնքը կմնա Սիրիայում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am